ՌԴ և ԻԻՀ ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովն ու Մոհամադ Ջավադ Զարիֆը այսօր հեռախոսով քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող կացությունը՝ անդրադառնալով Սիրիայից և Լիբիայից տարածաշրջան տեղափոխված զինյալների խնդրին՝ հաղորդել է ՌԴ ԱԳՆ-ն:
«Երկու կողմից էլ խոր մտահոգություն է արտահայտվել շարունակվող լայնածավալ ռազմական գործողությունների, Սիրիայում և Լիբիայում գործող անօրինական զինված խմբավորումների զինյալների ներգրավման առթիվ։ Կոչ է արվել անհապաղ դադարեցնել կրակը, նվազեցնել լարվածությունը, բացառել սադրիչ և ռազմաշունչ հռետորաբանությունը», - նշված է ՌԴ ԱԳՆ-ում: